Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Քեզ էդ գիշերը պարգևելու համար տիեզերքի լռության մեջ հսկայական երկնային մարմիններ են պտտվում

Քեզ էդ գիշերը պարգևելու համար տիեզերքի լռության մեջ հսկայական երկնային մարմիններ են պտտվում
24.11.2026 | 23:14

Օրը վերջանում ա։ Հիմա գնալու ես քնելու՝ ինչպես երեկ, ինչպես առաջին օրը, տաս տարի առաջ, երեսուն տարի առաջ։

Մի անփորձանք օր էլ անցավ։ Քեզ ոչ ոք խոսք չէր տվել, որ էսօր բոլոր փորձանքները քո կողքով են անցնելու։ Հավատաս վերին ուժերին, թե չհավատաս, բայց էսօր դու նման էիր նապաստակի, որն արագ վազքով անցավ սոված գայլերի քթի տակով, ու նրանցից ոչ մեկին չհաջողվեց քեզ բռնել՝ ինչպես երեկ, ինչպես առաջին օրը, տաս տարի առաջ, երեսուն տարի առաջ։

Գիշերը զգույշ, աննկատ աչքերդ փակում ա, ու դու չես էլ մտածում էն մասին, որ քեզ էդ գիշերը պարգևելու համար տիեզերքի լռության մեջ հսկայական երկնային մարմիններ են պտտվում բարդ նյուտոնյան օրենքներով, փոխում են դիրքերն իրար նկատմամբ, փակվում ու բացվում են իրար առաջ՝ ինչպես երեկ, ինչպես առաջին օրը, տաս տարի առաջ, երեսուն տարի առաջ, հազար տարի առաջ, միլիոն տարի առաջ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6182

Մեկնաբանություններ